ABSOLUTԵՐԵՎԱՆ-ը Հայաստանի մայրաքաղաքին նվիրված լուսանկարչական մրցույթ է: Absolut-ն ու PAN Photo-ն առաջին անգամ այն անցկացրել են 2016-ին: Մասնակիցները լուսանկարներում ուշադրություն են դարձնում քաղաքային տեսարաններին, շենքերին, կառույցներին, հուշարձաններին, փողոցներին՝ դրանք պատկերելով ինքնատիպ ոճով:

ABSOLUTԵՐԵՎԱՆ մրցույթը նախատեսում է հիմնական 3 մրցանակ, որոնցից գլխավորը կազմում է 1.000.000 դրամ, երկրորդը՝ 300.000 դրամ, երրորդը՝ 100.000 դրամ: Հաղթողներին ընտրում է հրավիրված միջազգային ժյուրին, որի կազմում աշխարհում հայտնի և ճանաչված լուսանկարիչներ են: Հիմնական մրցանակներից բացի, Absolut-ն ու PAN Photo-ն իրենց հերթին հատուկ մրցանակներ են սահմանում:

2016-ի դեկտեմբերի 17-ին ամփոփված ABSOLUTԵՐԵՎԱՆ առաջին մրցույթն ունեցել է 754 մասնակից, որոնց ուղարկած 1272 լուսանկարից մրցույթի պայմաններին համապատասխանել է 812-ը: Դրանցից միջազգային ժյուրին, որի կազմում էին AP գործակալության լուսանկարիչ, Պուլիցերյան կրկնակի մրցանակակիր Ալեքսանդր Զեմլյանիչենկոն, Transit լուսանկարչական միության համահիմնադիր Նանդա Գոնզագն ու վիզուալ արվեստագետ Ժուլիեն Լոմբարդին, 33 լուսանկար է առանձնացրել, որոնք անցել են եզրափակիչ փուլ ու մրցել գլխավոր մրցանակի համար: Հաղթողների անունները հայտարարվել են դեկտեմբերի 17-ին կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ:

ABSOLUTYEREVAN is a photo contest, dedicated to the Armenian capital city and organized every year by Absolut and PAN Photo. Participants focus chiefly on urban scenes, buildings, structures, monuments and streets, portraying them in a unique way.

ABSOLUTYEREVAN contest envisages three major awards with AMD 1.000.000, AMD 300.000 or AMD 100.000 prize funds. An international jury composed of acclaimed and prominent photographers determine the winners. In addition to the main prizes, Absolut and PAN Photo allocate special prizes for their part.

The first ABSOLUTYEREVAN photo contest which drew to a close on December 17, 2016, had a total of 754 participants who sent 1272 photos overall, 821 out of which were in line with the rules of the competition. The international jury, comprising AP photographer, two-time Pulitzer Prize winner Alexander Zemlianichenko, co-founder of the photography collective Transit Nanda Gonzague and visual artist Julien Lombardi, revealed a shortlist of 33 photos, which went on to compete for the top prize. The winners were subsequently announced at an awards ceremony on December 17.

Մրցանակներ

Prizes

Մրցույթի շորթ-լիստ անցած մյուս լուսանկարները

Other photos that made it to the shortlist were